Ձյունը ԻՄ երգն է երգում x 2 ....................................................... Ձյունը երկար սպասեց գիշերվա խորհրդին, .............................................................. Մինչև լույսերը հանգան, ու ձայները լռեցին, ........................................................... Ու հանկարծ գիշերվա մեջ ինչ-որ բան զրգնգաց, ............................................................ Խենթի պես պարելով փաթիլներն իջան ցած: x 2 կրկներգ .................................... Ձյունը գալիս է դանդաղ, ............................... Ձյունը իմ երգն է երգում, .......................... Ձյունը իջնում է թեթև, ........................................ Ձյունն իմ հեքիաթն է պատմում: (1) ............................. Արծաթե թիթեռնիկներ ........................................... Պոկված կապույտ հեքիաթներից ............................... Թևածելով իջան ներքև, ................................... Երգով լցրին քաղաքը ծեր, ............................................................................ Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն, .................................................................................. Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն: x 2 Ձյունը գալիս է դանդաղ, Ձյունը իմ երգն ե երգում, Ձյունը իջնում է թեթև, Ձյունն իմ հեքիաթն է պատմում: (1) Ոսկեծամ գեղեցկուհի, առանց քեզ ես չեմ ապրի, Առանց քեզ ձյունը ճերմակ, ա՜խ, շուտով կդադարի, Հայտնվիր գիշերվա իրական հեքիաթում, Որ մինչև լուսաբաց մեզ իր գիրկն է առնում: (ինչպես կրկներգը) Ձյուն, սպիտակ ձյուն, մեղքերիս մեր թողություն, Սպիտակ ձյուն, իմ ճերմակ քնքշություն, Սպիտակ ձյուն, իմ ճերմակ մանկություն: Արծաթե թիթեռնիկներ Պոկված կապույտ հեքիաթներից Թևածելով իջան ներքև, Երգով լցրին քաղաքը ծեր, Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն, Ու երազկոտ կտուրներին բերին ճերմակ հանդարտություն: x 2