Եթե իմանայիր Եթե իմանայիր' որքան եմ լաց եղել ես, Քո գնալուց հետո որքան եմ քեզ փնտրել, Եթե հավաքեին իմ բոլոր արցունքները Ու սարքերին մի լիճ, ուր լողային աստղերը: Եթե այնտեղ գային բոլոր սիրահարները, Ու նրանց պատմեին սիրո մասին աստղերը, Նրանք կիմանային, որ սերը մի գիշեր է, Երբ կորչում են աստղերը, կորչում է նաև սերը: