» 
 » 
Haig Yazdjian - Bingeol



Текст песни Misc Unsigned Bands - Haig Yazdjian - Bingeol

Haig Yazdjian - Bingeol
Misc Unsigned Bands
ՊԻՆԿԷՕԼ

Երբ բաց եղան գարնան կանաչ դռները.
Քնար դառան աղբիւրները Պինկէօլի.
Շարուէ շարան անցան զուգուած ուղտերը.
Եարս էլ գնաց եայլաները Պինկէօլի:

Անգին եարիս լոյս երեսին կարօտ եմ,
Նազուկ մեջքին, ծով ծամերին կարօտ եմ,
Քաղցր լեզուին, անուշ հոտին կարօտ եմ,
Սեւ աչքերով էն եղնիկին Պինկէօլի։

Պաղ պաղ ջրեր, պապակ շուրթս չի բացուի,
Ծուփ-ծուփ ծաղկունք, լացող աչքս չի բացուի,
Դեռ չտեսած եարիս սիրտս չի բացուի,
Ինձ ինչ, աւաղ, բլբուլները Պինկէօլի:

Մոլորուել եմ ճամբաներին ծանօթ չեմ,
Փիւր լճերին, գետ ու քարին ծանօթ չեմ,
Ես պանդուխտ եմ, էս տեղերին ծանօթ չեմ,
Քոյրիկ ասա, որն է ճամբան Պինկէօլի:
https://lyrics.primoaccordo.net/misc-unsigned-bands/haig-yazdjian-bingeol.htm